Մատչելիության հղումներ

Թուրքիայում նորընտիր քաղաքապետն այրել է իր աթոռը


Թուրքիայի Էլբիստան քաղաքի նորընտիր քաղաքապետ Մեհմեթ Գյուրբուզը պաշտոնավարումը սկսել է՝ վառելով իր աթոռը:

Քաղաքի կենտրոնում աթոռն այրելու արարողությամբ նա ցանկացել է ցույց տալ, որ իշխանության ծարավ չէ։ Նա, դիմելով իր աջակիցներին, կոչ է արել համեստ լինել ու խոստացել է քրտնաջան աշխատել՝ դժվարությունները հաղթահարելու համար:

Մեհմեթ Գյուրբուզն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածուն էր:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի քաղաքական ուժն ընդհանուր առմամբ հաղթել է մարտի 31-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, բայց պարտվել՝ երկրի խոշոր քաղաքներում՝ ներառյալ Անկարայում և Ստամբուլում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG