Հյուսիսային Մակեդոնիայում մասնավոր փոքր ինքնաթիռ է կործանվել:
Ոստիկանությունն այսօր հաղորդել է, որ ապրիլի 2-ին տեղի ունեցած միջադեպի հետևանքով չորս մարդ է զոհվել՝ բոլորը Բուլղարիայի քաղաքացիներ:
Տեղի մամուլը գրում է, որ օդաչուն բուլղարացի գործարար էր, ով իր ընտանիքով թռչում էր Սոֆիա:
Ինքնաթիռը ռադարներից անհետանալուց առաջ օդաչուն հաղորդել էր, որ տեխնիկական խնդիրներ են առաջացել:
Ինքնաթիռը կործանվել է Սկոպյեից 45 կիլոմետր հեռու՝ լեռնային շրջանում: