Այսօր Վաշինգտոնում կմեկնարկի ՆԱՏՕ-ի անդամ 29 երկրների արտգործնախարարների հանդիպումը՝ նվիրված դաշինքի 70-ամյակին: Երկօրյա հանդիպման ընթացքում քննարկվելու են նաև անվտանգության սպառնալիքները՝ ներառյալ Ռուսաստանն ու Աֆղանստանը:
Հանդիպման նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ և պնդել, որ դաշնակիցները ավելի շատ վճարեն իրենց իսկ պաշտպանության համար:
Այսօր Ստոլտենբերգը ուղերձով է հանդես գալու ԱՄՆ Կոնգրեսում։ ՆԱՏՕ-ի գխավոր քարտուղարը առաջին անգամ է նման ելույթ ունենալու։