Մատչելիության հղումներ

Ցմահ ազատազրկում կանանց սպանելու համար


Բախտիոր Մատյակուբովը դատարանում, Մոսկվա, 6-ը մարտի, 2019թ.
Բախտիոր Մատյակուբովը դատարանում, Մոսկվա, 6-ը մարտի, 2019թ.

Մոսկվայի դատարանը Բախտիոր Մատյակուբովին դատապարտել է ցմահ ազատազրկման:

Մատյակուբովը մեղադրվել է Մոսկվայում 2015 թվականի հունվար-ապրիլ ամիսներին հինգ կանանց դանակահարելով սպանելու մեջ:

Դատարանի որոշմամբ Մատյակուբովը պատիժը կրելու է խիստ ռեժիմի քրեակատարողական հիմնարկում:

Նրան արտահանձնել են Ռուսաստան մի երկրից, որտեղ նա նույնանման հանցանքների մեջ է մեղադրվում: Այդ երկրի անունը չի հաղորդվում: Ենթադրվում է, որ Մատյակուբովն ընդհանուր հաշվով 11 կանանց է սպանել:

Ըստ բժիշկների, Մատյակուբովն ունի հոգեկան խնդիրներ և մշտապես դրսևորել է կանանց նկատմամբ առանձնակի ատելություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG