Մատչելիության հղումներ

Մոժայսկու անվան ակադեմիայում պայթյունից 4 կուրսանտ է տուժել


Ռուսաստան - Շտապօգնության մեքենան հիվանդանոց է փոխադրում Մոժայսկու անվան ակադեմիայում պայթյունի հետևանքով տուժած կուրսանտներին, Սանկտ Պետերբուրգ, 2-ը ապրիլի, 2019թ.
Ռուսաստան - Շտապօգնության մեքենան հիվանդանոց է փոխադրում Մոժայսկու անվան ակադեմիայում պայթյունի հետևանքով տուժած կուրսանտներին, Սանկտ Պետերբուրգ, 2-ը ապրիլի, 2019թ.

Ռուսաստանի ռազմավարական նշանակության հրթիռային զորքի զինվորական դատախազությունը հետաքննում է Սանկտ Պետերբուրգում Անդրեյ Մոժայսկու անվան ռազմա-տիեզերական ակադեմիայի վարչական շենքերից մեկում տեղի ունեցած պայթյունի հանգամանքները:

Պայթյունի հետևանքով վնասվածք է ստացել չորս կուրսանտ: Ըստ բժիշկների, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Շենքում գտնվող մնացած կուրսանտներին տարհանել են:

Նախնական վարկածի համաձայն, պայթել է փոքր նռնակ կամ ական, ինչը տեղի է ունեցել զինամթերքի հետ անզգույշ վերաբերմունքի հետևանքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG