Մատչելիության հղումներ

Տիմոշենկո. «Նախագահը կեղծել է ընտրությունները»


Յուլիա Տիմոշենկո, արխիվ
Յուլիա Տիմոշենկո, արխիվ

Մարտի 31-ին Ուկրաինայում տեղի ունեցած նախագահական ընտրությունների առաջին փուլում երրորդ տեղը գրաված նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն գործող նախագահ Պետրո Պորոշենկոյին մեղադրել է ընտրությունները կեղծելու մեջ:

Յուլիա Տիմոշենկոյի պնդմամբ, «Պետրո Պորոշենկոն չպետք է անցներ երկրորդ փուլ»:

Միաժամանակ Տիմոշենկոն ասել է, որ մտադիր չէ դատարանում բողոքարկել առաջին փուլի արդյունքները:

«Նախագահը սեփականաշնորհել է դատական համակարգը, այն չի կայացնի արդար իրավական վճիռներ տեղի ունեցած խախտումների վերաբերյալ», - ասել է Տիմոշենկոն:

Նա ասել է, թե քաղաքական պայքարը չի ավարտվում և դրա տրամաբանական շարունակությունը կլինեն խորհրդարանական ընտրությունները:

Ուկրաինայի խորհրդարանի՝ Գերագույն ռադայի ընտրությունները պետք է տեղի ունենան այս տարի, սակայն քվեարկության ստույգ օրը դեռ որոշված չէ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG