Իրանը վերջին շրջանում պատուհասած աննախադեպ հեղեղումների հետևանքով ամբղջությամբ ավերվել է 25 հազար և վնասվել է ավելի քան 60 հազար տուն: Այդ մասին հաղորդել է «Մահմեդական հեղափոխության բնակարանաշինության հիմնադրամ» հասարակական կազմակերպությունը:
Իշխանությունների փոխանցմամբ, Իրանում վերջին օրերին տեղացած անձրևներն ամենահորդառատն են անցած տասնամյակում:
Հեղեղումների հետևանքով զոհվել է առնվազն 45 մարդ: Հազարավոր բնակիչներ տարհանվել են տուժած տասնյակ ավաններից և գյուղերից:
Ենթադրվում է, որ առաջիկա օրերին էլ ավելի հորդառատ անձրևներ կտեղան:
Իրանի կառավարությունը պարտավորվել է օգնել տուժած բնակիչներին: