Մատչելիության հղումներ

Ամերիկան նոր պատժամիջոցներ կսահմանի Իրանի նկատմամբ


ԱՄՆ-ի և Իրանի տնտեսական համագործակցության դինամիկան 2018 թվականին

Վաշինգտոնը ծրագրում է ապագայում լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել Իրանի նկատմամբ: Այդ մասին ասել է մի բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյա, ով խնդրել է չհրապարակել իր անունը:

Նախագահ Դոնալդ Թրամփն անցյալ տարվա մայիսին է հայտարարել Իրանի և միջազգային գերտերությունների 2015 թվականի միջուկային պայմանագրից Միացյալ Նահանգների դուրս գալու և սառեցված պատժամիջոցները վերականգնելու ու խստացնելու մասին:

«Մենք ցանկանում ենք գործարարներին հասկացնել, որ Իրանի հետ համագործակցությունը սարսափելի գաղափար է», - ասել է անանուն պաշտոնյան:

2015 թվականի պայմանագիրն Իրանի հետ կնքել են Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Չինաստանը, Ֆրանսիան, Բրիտանիան և Գերմանիան:

Այդ պայմանագրով Իրանը պարտավորվել է սահմանափակել միջուկային հետազոտություններն, իսկ գերտերությունները պարտավորվել են սառեցնել պատժամիջոցները և վերականգնել տնտեսական համագործակցությունը:

Դա չափազանց կարևոր է տնտեսական ծանր ճգնաժամի մեջ գտնվող Իրանի համար:

Ռուսաստանը, Չինաստանը և Եվրամիությունը հայտնել են, որ մտադիր չեն դուրս գալ 2015 թվականի պայմանագրից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG