Մատչելիության հղումներ

Օդի ջերմաստիճանն ապրիլի 2-ին կբարձրանա 5-ից 7 աստիճանով. ԱԻՆ


Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 2-ից 6-ը հանրապետությունում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային և հովտային գոտում` անձրևի տեսքով:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 2-ին կբարձրանա մոտ 5-ից 7 աստիճանով, ապրիլի 3-ին նույնքանով կնվազի, ապրիլի 4-ից 6-ն աստիճանաբար կբարձրանա մոտ 5-ից 6 աստիճանով։

Երևանում ապրիլի 2-ից 6-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։

Այսօր ցերեկը Երևանում սպասվում է 11-ից 13, երեկոյան` 6-ից 8 աստիճան տաքություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG