Մատչելիության հղումներ

«Բրեքզիթ»-ի առաջարկները վերստին մերժվել են


Վարչապետ Թերեզա Մեյը բրիտանական խորհրդարանում, արխիվ

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատը չի ընդունել պարտադիր ուժ չունեցող առաջարկները, որոնք պետք է նպաստեին Եվրոպական միությունից կարգավորված դուրս գալու գործընթացին:

Վարչապետ Թերեզա Մեյի «Բրեքզիթ»-ի փաթեթը մինչ այդ արդեն մի քանի անգամ չի հաստատվել:

Լոնդոնը մինչև ապրիլի 12-ը պետք է համաձայնեցնի «Բրեքզիթ»-ի որևէ տարբերակ, կամ խնդրի Բրյուսելին հետաձգել գործընթացը:

Եթե այդ երկու հնարավորությունները մերժվեն՝ Մեծ Բրիտանիան դուրս կգա ԵՄ-ից առանց համապատասխան գործարքի, ինչը քաղաքական, տնտեսական և իրավական լուրջ խնդիրներ կառաջացնի Թագավորության և Եվրոպական միության հարաբերություններում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG