Մատչելիության հղումներ

Գյումրիի Աճեմյանի անվան թատրոնի տնօրենի պաշտոնի համար մրցույթը՝ ապրիլի 26-ին


Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրենի թափուր տեղի համար մրցույթը կկայանա ապրիլի 26-ին:

Աճեմյանցիներն այսօր բաց ժողով էին հրավիրել, որտեղ և առաջադրեցին իրենց թեկնածուին՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար, ներկայումս տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լյուդվիգ Հարությունյանին: 120-հոգանոց կոլեկտիվ ունեցող թատրոնում վստահ են, որ ավելի լավ է ներսի մարդ լինի տնօրեն, ով գիտի, թե թատրոնում ինչ է կատարվում ու ինչ է պետք թատրոնին ու դերասանին:

«Մենք մեր թեկնածուն ունենք և պաշտպանում ենք մեր թեկնածուին: Կարծում ենք, որ թատրոնն ավելորդ ցնցումներից, խնդիրներից հեռու պահելու համար ամենաճիշտ որոշումը սա է։ Լյուդվիգ Հարությունյանը տնօրեն աշխատելու փորձ ունի։ Մենք աջակցելու ենք նրան», - ասաց դերասանուհի Անահիտ Քոչարյանը:

Լյուդվիգ Հարությունյանը վստահեցրեց, որ եթե մրցույթում հաղթի, ապա կթողնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը, քանի որ համատեղել երկու աշխատանքը չի թույլատրվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG