Մատչելիության հղումներ

Վախճանվել է իսպանացի գրող և լրագրող Խոսե Անտոնիո Գուրիարանը


Ուրուգվայ - Խոսե Անտոնիո Գուրիարանը հարցազրույց է տալիս «Ազատություն» ռադիոկայանին, 5-ը մայիսի, 2010թ․
Ուրուգվայ - Խոսե Անտոնիո Գուրիարանը հարցազրույց է տալիս «Ազատություն» ռադիոկայանին, 5-ը մայիսի, 2010թ․

Կյանքի 81-րդ տարում, մարտի 31-ին Իսպանիայում վախճանվել է գրող և լրագրող Խոսե Անտոնիո Գուրիարանը, հաղորդում է El Pais պարբերականը:

Իսպանացի գրողը, ով 1980 թվականի դեկտեմբերին Մադրիդում Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) կողմից ռումբի պայթեցման հետևանքով պատահականորեն վիրավորվել էր և այդ դեպքից հետո դարձել հայության բարեկամն ու Հայ դատի ջատագովը, հեղինակել է մասնավորապես «Ռումբը» և «Հայեր, մոռացված ցեղասպանությունը» գրքերը:

2010 թվականին Մոնտեվիդեոյում Խոսե Անտոնիո Գուրիարանը բացառիկ հարցազրույց էր տվել «Ազատությանը»՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրին, հայ - թուրքական արձանագրություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG