Մատչելիության հղումներ

Մադուրոն հայտարարում է դպրոցների աշխատանքը դադարեցնելու և աշխատանքային օրվա տևողությունը կրճատելու մասին


Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ուղերձով է հանդես գալիս, Կարակաս, 31-ը մարտի, 2019թ․
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ուղերձով է հանդես գալիս, Կարակաս, 31-ը մարտի, 2019թ․

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է էլեկտրաէներգիայի խնայողությանն ուղղված մի շարք քայլերի մասին: Խոսքը, մասնավորաբար, դպրոցներում դասերի լիակատար դադարեցման և աշխատանքային օրվա տևողության կրճատման մասին է: Կիրակի երեկոյան հեռարձակված ուղերձում Մադուրոն նշել է, որ արտակարգ այս միջոցառումները կշարունակվեն 30 օր:

Վերջին շաբաթներին էլեկտրաէներգիան երկրի ողջ տարածքում ընդհատումներով է մատակարարվում, ինչի հետևանքով մի շարք շրջաններում դադարեցվել է նաև ջրամատակարարումը, խափանումներով է աշխատում բջջային հեռախոսակապը:

Մադուրոյի պնդմամբ՝ Վենեսուելայում ծագած էներգետիկ ճգնաժամի պատճառը Միացյալ Նահանգների իշխանությունների «դիվերսիոն» գործողություններն են:

«Մենք կենտրոնացել ենք այս էներգետիկ հարձակմանը հակազդելու վրա: Այդ իսկ պատճառով էլ մշակել ենք հատուկ գործողությունների 30-օրյա ծրագիրը», - հայտարարում էր Վենեսուելայի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG