Մատչելիության հղումներ

Ավիավթարի հետևանքով զոհվել է Ռուսաստանի ամենահարուստ կանանցից մեկը


Նատալյա Ֆիլյովա
Նատալյա Ֆիլյովա

Կիրակի երեկոյան Գերմանիայում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով զոհվել է Ռուսաստանի ամենահարուստ կին գործարարներից մեկը` S7 ավիաընկերության հիմնադիր Նատալյա Ֆիլյովան:

Գործարարին տեղափոխող մասնավոր ինքնաթիռը վթարվել է Մայնի Ֆրանկֆուրտից ոչ հեռու գտնվող Էգելսբախ օդանավակայանում` վայրէջքի պահին:

55-ամյա Ֆիլյովան ռուսաստանցի կին գործարարների ցանկում զբաղեցնում էր չորրորդ հորիզոնականը: Ըստ Forbes հանդեսի՝ նրա կարողությունը կազմում էր շուրջ 600 միլիոն ամերիկյան դոլար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG