Մատչելիության հղումներ

Էքզիթ փոլի արդյունքներով՝ դերասան Վլադիմիր Զելենսկին առջևում է


Քվեաթերթիկների հաշվարկ, Ուկրաինա, 31-ը մարտի, 2019թ.

Երևանի ժամանակով ժամը 21-ին Ուկրաինայում փակվել են ընտրատեղամասերը, սկսվել է քվեաթերթիկների հաշվարկը։

Ուկրաինայի պետական լրատվական գործակալությունը քիչ առաջ հրապարակել է ազգային էքզիթ փոլի տվյալները, որոնց համաձայն նախագահական ընտրարշավում առջևում դերասան Վլադիմիր Զելենսկին է՝ 30.4 տոկոսով, երկրորդ տեղում գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն է՝ 17.8 տոկոսով և երրորդում՝ նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն՝ 14.2 տոկոսով։

Ընտրությունների նախնական պաշտոնական արդյունքները Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհրապարակի վաղը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG