Մատչելիության հղումներ

Ուկրաինայում քվեարկել են նախագահության բոլոր առաջատար թեկնածուները


Նախագահի թեկնածուներ Պետրո Պորոշենկո, Վլադիմիր Զելենսկի
Նախագահի թեկնածուներ Պետրո Պորոշենկո, Վլադիմիր Զելենսկի

Ուկրաինայի նախագահական ընտրությունների քվեարկությանը արդեն իսկ մասնակցել են հաղթանակի շանսերը պահպանող երեք թեկնածուները:

Ընտրարշավի առաջատար Վլադիմիր Զելենսկին իր քվեարկությունը հեռարձակել է «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում: Քվեախցից դուրս գալուց հետո Զելենսկին հայտարարել է, որ իր քվեն տվել է «արժանի մի մարդու օգտին»:

Կեսօրին մոտ Կիևում գտնվող ընտրատեղամասերից մեկում քվեարկել է նաև Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն: «Ես այսօր, ինչպես և իմ ընտանիքը և ուկրաինացիների մեծամասնությունը, քվեարկել եմ Ուկրաինայի օգտին: Այս քվեարկությունը մեր առաջընթացի, Ուկրաինայի` եվրոպական ազգերի ընտանիք վերադարձի, Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին անդամակցելու անհրաժեշտ պայման է»,- նշել է Պորոշենկոն:

«Մենք այսօր անցում ենք կատարել գարնանային ժամանակի: Համոզված եմ, որ մենք նույն կերպ անցում կկատարենք դեպի հաջողակ, բարգավաճ, եվրոպական Ուկրաինա»,-Կիևի Պոդոլ շրջանում գտնվող տեղամասերից մեկում քվեարկությունից հետո հայտարարել է նախագահի թեկնածու, նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն:

Ուկրաինայի տարածքում գտնվող ընտրատեղամասերի դռները կփակվեն Երևանի ժամանակով ժամը 21-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG