Մատչելիության հղումներ

Սպիտակ տունը ցանկանում է դադարեցնել ֆինանսական օգնությունը Կենտրոնական Ամերիկայի երկրներին


ԱՄՆ - Սպիտակ տունը Վաշինգտոնում, արխիվ
ԱՄՆ - Սպիտակ տունը Վաշինգտոնում, արխիվ

Սպիտակ տունը մտադիր է ամբողջությամբ կրճատել Կենտրոնական Ամերիկայի երեք պետություններին` Սալվադորին, Հոնդուրասին և Գվատեմալային հատկացվող ֆինանսական օգնությունը: Նման որոշման պատճառը, ըստ Դոնալդ Թրամփի վարչակազմի, այս երեք պետությունների ղեկավարության կրավորական դիրքորոշումն է ԱՄՆ ուղևորվող «ներգաղթյալների քարավանների» հանդեպ:

Պետդեպարտամենտի ներկայացուցիչներն արդեն իսկ հաստատել են, որ Սպիտակ տունը հանձնարարել է դադարեցնել Սալվադորին, Հոնդուրասին և Գվատեմալային հատկացվող օգնության տրամադրումը, որի ընդհանուր տարեկան ծավալը կազմում է 700 միլիոն դոլար: Այս քայլը կյանքի կոչելու համար, սակայն, Թրամփ վարչակազմը պետք է ստանա Կոնգրեսի հավանությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG