Մատչելիության հղումներ

Սլովակիան առաջին անգամ պատմության մեջ կին նախագահ կունենա


Սլովակիայի նորընտիր նախագահ Զուզանա Չապուտովա, Բրատիսլավա, 30-ը մարտի, 2019թ.
Սլովակիայի նորընտիր նախագահ Զուզանա Չապուտովա, Բրատիսլավա, 30-ը մարտի, 2019թ.

Նախօրեին Սլովակիայում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում համոզիչ հաղթանակ է արձանագրել 45-ամյա հակակոռուպցիոն ակտիվիստ, պետական կառավարման համակարգում աշխատանքի որևէ փորձ չունեցող Զուզանա Չապուտովան: Նա ստացել է քվեարկությանը մասնակցած սլովակ ընտրողների քվեների 58 տոկոսը:

Չապուտովայի մրցակցի` ԵՄ էներգետիկ հարցերով նախկին հանձնակատար Մարոշ Շեֆչովիչի օգտին քվեարկել է ընտրողների 41 տոկոսից քիչ ավելին:

Այսպիսով, Զուզանա Չապուտովան դարձավ Սլովակիայի ողջ պատմության ընթացքում պետության ղեկավարի պաշտոնում ընտրված առաջին կինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG