Մատչելիության հղումներ

ԵՄ֊ն կոչ է անում Ռուսաստանին դադարեցնել Ղրիմի թաթարների հետապնդումները


Եվրոպական միությունը կոչ է արել Մոսկվային դադարեցնել թաթարների հետապնդումները Ռուսաստանի կողմից անեքսիայի ենթարկված Ղրիմում։

Սիմֆերոպոլի դատարաններից մեկի հրապարակած տվյալներով, մարտի 27֊ից ի վեր ավելի քան 23 թաթարներ կալանավորվել են Հիզբ ուտ֊Թահրիր իսլամական շարժմանը մասնակցելու կասկածանքով։

Այս կապակցությամբ ԵՄ հրապարակած հաղորդագրությունում կոչ է արվում «անհապաղ ազատ արձակել բոլոր ապօրինի ազատազրկված ուկրաինացիներին»։

2014թ.֊ից ի վեր Ռուսաստանի իշխանությունները Հիզբ ուտ֊Թահրիր շարժմանը անդամակցելու մեղադրանքով քրեական հետապնդման են ենթարկել 31 Ղրիմի թաթարների։ Հիզբ ուտ֊Թահրիր խմբավորումը արգելված չէ Ուկրաինայում, սակայն 2013 թվականից ի վեր այն «էստրիմիստական» է որակվել Ռուսաստանի Գերագույն դատարանի կողմից և արգելվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG