Մատչելիության հղումներ

Զինվորին մեղադրանք է առաջադրվել կրտսեր սերժանտների սպանության փորձի համար, նա կալանավորվել է


Օրեր առաջ ձերբակալված պարտադիր ժամկետային զինծառայողին մեղադրանք է առաջադրվել երկու ծառայակիցների սպանության փորձի համար, նա կալանավորվել է:

«Մարտի 26-ին ժամը 18:30-ի սահմաններում N զորամասի նախկին զինավանի տարածքում պարտադիր ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Արա Գեորգիի Առաքելյանի՝ մահացու և կրտսեր սերժանտ Անդրանիկ Կոմիտասի Կոչկանյանի՝ ձախ դաստակի շրջանի հրազենային վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ա.Գ-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը», - ասված է Քննչական կոմիտեի այսօր տարածած հաղորդագրությունում:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ 21-ամյա ժամկետային զինծառայող Արա Առաքելյանը մահացու հրազենային վիրավորում է ստացել Պաշտպանության բանակի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG