Մատչելիության հղումներ

Reuters. Թրամփը պահանջել է Հյուսիսային Կորեայի ողջ միջուկային զինանոցը տեղափոխել ԱՄՆ


ԱՄՆ նախագահի և Հյուսիսային Կորեայի առաջնորդի հանդիպումը Հանոյում, 28-ը փետրվարի, 2019թ.
ԱՄՆ նախագահի և Հյուսիսային Կորեայի առաջնորդի հանդիպումը Հանոյում, 28-ը փետրվարի, 2019թ.

Reuters գործակալության տրամադրության տակ է հայտնվել այն փաստաթղթի պատճենը, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը նախորդ ամիս Հանոյում կայացած բանակցությունների ընթացքում փոխանցել է Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ունին: Այդ փաստաթղթով Թրամփը կոչ է անում պաշտոնական Փհենյանին իր տրամադրության տակ գտնվող միջուկային զինանոցը և միջուկային վառելիքի պաշարները տեղափոխել ԱՄՆ:

Reuters-ի տեղեկություններով՝ Թրամփի այս պահանջից հետո Հանոյի բանակցությունները տապալվել են: Գործակալության պնդմամբ՝ ԱՄՆ նախագահի ներկայացրած փաստաթուղթը հիմնականում արտացոլել է Սպիտակ տան ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնի մոտեցումները Կորեական թերակղզում առկա խնդիրների լուծմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG