Մատչելիության հղումներ

Էրդողան. «Կիրակնօրյա ընտրություններից հետո մենք կլուծենք սիրիական խնդիրը»


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ելույթի ժամանակ, մարտ, 2019թ.
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ելույթի ժամանակ, մարտ, 2019թ.

«Առաջին խնդիրը, որի լուծմանը ձեռնամուխ է լինելու Թուրքիայի կառավարությունը կիրակի օրը կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո, սիրիական հարցն է», - այսօր Ստամբուլում կայացած նախընտրական հանրահավաքի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:

Թուրքիայի ղեկավարն ակնարկել է, որ Անկարան Սիրիայի տարածքում առկա խնդիրները լուծելու է ռազմական ճանապարհով: «Մենք դա անելու ենք տեղում այլ ոչ թե [բանակցությունների] սեղանի շուրջ», - նշել է Էրդողանը:

«Այն մարդկանց, որոնք փորձում են մեր հարավային սահմանները ահաբեկիչների համար միջանցքի վերածել, մենք ժամանակին լավ դաս ենք տվել: Ապագայում մենք նույնը կանենք», - ասել է Թուրքիայի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG