Մատչելիության հղումներ

Հայաստանի լեռնային գոտիներում ձյան առատ տեղումներ են, օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Այսօր Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռնային գոտիներում, Սյունիքի և Արցախի նախալեռներում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, զգուշացնում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը: Մարտի 31-ին ցիկլոնի ուժը կթուլանա, սակայն տեղումները կշարունակվեն։

Հայաստանի տարածքում ժամանակ առ ժամանակ տեղումներ են սպասվում նաև ապրիլի 1-4-ը, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային գոտում՝ անձրևի տեսքով:

Օդի ջերմաստիճանը այսօր ցերեկային ժամերին կնվազի 4-6 աստիճանով:

Երևանում այսօր և վաղը, ապրիլի 1-4-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 30-ին բարձրադիր գոտում՝ ձյան տեսքով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG