Մատչելիության հղումներ

Թրամփը Վենեսուելայի ճգնաժամը պատրաստվում է քննարկել Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարների հետ


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ կարող է բանակցություններ նախաձեռնել Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարների հետ` Վենեսուելայում ստեղծված կացության շուրջ: Այդ մասին Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է ուրբաթ երեկոյան Ֆլորիդայի Փալմ Բիչ քաղաքում:

«Հնարավոր է, որ մի ինչ-որ պահի մենք բանակցենք: Մենք հետևում ենք Վենեսուելայում տիրող կացությանը` այնտեղ կատարյալ խառնաշփոթ է: Վառելիք չկա, մեքենաները մնացել են առանց բենզինի, էլեկտրականություն ևս չկա: Երբ մենք խոսում ենք սոցիալիզմի մասին, հարկավոր է նայել Վենեսուելային: Ես այս խնդրի շուրջ պատրաստվում եմ բազմաթիվ մարդկանց հետ խոսել, այդ թվում գուցե նաև նախագահ Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ձինպինի հետ», - նշում էր Թրամփը:

Հիշեցնենք՝ Վենեսուելայի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյի հիմնական աջակիցները միջազգային ասպարեզում հենց Չինաստանն ու Ռուսաստանն են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG