Մատչելիության հղումներ

Ղարաբաղյան բանակցություններին նոր լիցք է հաղորդվել. Ալիև


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վիեննայում հարցազրույց է տալիս TACC-ին, 29-ը մարտի, 2019թ.

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի համոզմամբ՝ երեկ Վիեննայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կայացած բանակցությունները նոր լիցք են հաղորդել բանակցային գործընթացին: Այդ մասին Ալիևը ասել է ռուսաստանյան TACC գործակալության թղթակցի հետ զրույցում:

«Բանակցային գործընթացը պետք է աջակցություն ստանա նաև մարդասիրական գործողություններով: Կարևոր է այն հանգամանքը, որ բանակցությունների ձևաչափը անփոփոխ մնաց. բանակցությունները վարում են Հայաստանը և Ադրբեջանը, ինչպես և երկար տարիներ շարունակ», - նշել է Ալիևը:

Ադրբեջանի նախագահի խոսքով՝ բանակցությունների հիմնական նպատակը պետք է լինի արդյունքի արձանագրումը:

«Ադրբեջանի համար առաջնահերթը մեր երկրի միջագզայնորեն ճանաչված տարածքների դեօկուպացիան է` միջազգային իրավունքի, Հելսինկյան եզրափակիչ ակտի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի շրջանակներում, որոնք պահանջում են անհապաղ կերպով և առանց նախապայմանների դուրս բերել հայկական ուժերը գրավյալ տարածքներից», - TACC-ի թղթակցին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG