Մատչելիության հղումներ

Նազենի Ղարիբյանից պարզաբանումներ կպահանջվեն Կոնստանտին Օրբելյանին աշխատանքից ազատելու մասին. օմբուդսմեն


Օմբուդսմեն Արման Թաթոյան, արխիվ

Երկուշաբթի օրը պաշտոնական նամակով պարզաբանումներ կպահանջվեն Մշակույթի նախարարի պաշտոնակատարից Կոնստանտին Օրբելյանին աշխատանքից ազատելու հիմքերի և պատճառների մասին, այս մասին Ֆեյսբուքում գրառում է կատարել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Կոնստանտին Օրբելյանին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելու մասին լուրը հրապարակվելուց անմիջապես հետո խոսել եմ մաեստրոյի հետ:

Հաշվի առնելով, որ հարցն առնչվում է մաեստրոյի իրավունքների երաշխավորմանը՝ որոշում եմ կայացրել քննարկման վարույթ սկսելու մասին: Երկուշաբթի պաշտոնական նամակով պարզաբանումներ կպահանջվեն Մշակույթի նախարարի պաշտոնակատարից Կոնստանտին Օրբելյանին աշխատանքից ազատելու հիմքերի և պատճառների մասին: Այս պահին ի գիտություն եմ ընդունել Մշակույթի նախարարության և նախարարի պաշտոնակատարի հրապարակային պարզաբանումները», - գրել է Մարդու իրավունքների պաշտպանը:

Կոնստանտին Օրբելյանը Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից ազատվել է Մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի մարտի 28-ի հրամանով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG