Մատչելիության հղումներ

Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար, Լարսը բաց է


Հայաստանի ավտոճանապարհներից մեկը ձմռանը, արխիվ
Հայաստանի ավտոճանապարհներից մեկը ձմռանը, արխիվ

Այսօր ժամը 10:24-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության (ԱԻՆ) համաձայն՝ Վարդենյաց լեռնանցքը փակ է: Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար:

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Աշոցք-Ամասիա, Քաջարան-Գորիս, Կոտայքի մարզի Հրազդանի տարածաշրջանի, Տավուշի և Լոռու մարզերի ավտոճանապարհները և «Մեղրու սար» կոչվող հատվածը:

Լանջիկ-Մաստարա, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի միջհամայնքային և Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:

Լոռու, Կոտայքի, Տավուշի, Շիրակի մարզերում, Սյունիքի մարզի Գորիս, Գեղարքունիքի մարզի Սևան, Ճամբարակ, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Արագածոտնի մարզի Ապարան, Թալին քաղաքներում, Արագածի, Աշտարակի և Կոտայքի մարզի Հրազդանի տարածաշրջաններում, Սարավան-«Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածներում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ձնաբուք է:

Սյունիքի մարզի Գորիս (ցածր տեսանելիություն), Քաջարան քաղաքներում և «Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է:

ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից Հայաստանի ԱԻՆ-ում ստացված տեղեկության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG