Մատչելիության հղումներ

«Թուրքիան հարգելու է Ս-400 համակարգերը գնելու գործարքը»


Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործոց նախարարներ Սերգեյ Լավրովը և Մևլութ Չավուշօղլուն, Անթալիա, 29 մարտի, 2019թ.

Թուքրիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն այսօր Անթալյիայում իր ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո ասել է, որ Անկարան հարգելու է Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգերը գնելու մասին Մոսկվայի հետ կնքած պայմանագիրը:

«Մենք համաձայնության ենք եկել Ռուսաստանի հետ և պայմանագիր ենք կնքել: Հիմա քննարկում ենք մատակարարման հարցը»,- ասել է Չավուշօղլուն և ավելացրել.- «Սա այլևս կայացած գործարք է»:

Չավուշօղլուն ընդգծել է, որ Անկարան մտադիր չէ հետագայում վաճառել Ս-400 համակարգերը որևէ երրորդ երկրի:

Նախօրեին ամերիկացի 4 սենատորներ ներկայացրել են օրինագիծ Ֆ-35 տեսակի մարտական օդանավերի վաճառքը Թուրքիային արգելելու մասին այն դեպքում, եթե Անկարան չհրաժարվի ռուսական համակարգերը գնելու մտադրությունից:

Չավուշօղլուն ասել է, թե Անկարան Վաշինգթոնից իրարամերժ ազդակներ է ստանում այդ օդանավերի վերաբերյալ, ավելացնելով, որ Թուրքիան կատարել է Ֆ-35-ների ձեռքբերման գործարքի հետ կապված բոլոր պարտավորությունները:

Չավուշօղլուըն ասել է նաև, որ Անկարան միանշանակ դատապարտում է Սիրիային պատկանող Գոլանի բարձումնքներն Իսրայելի ինքնիշխանության տակ ճանաչեկու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը:

Սերգեյ Լավրովն, իր հերթին, Թրամփի որոշումն անվանել է «ամենաթողության միտումնավոր և գիտակցված դրսևորում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG