Մատչելիության հղումներ

Վախճանվել է լեգենդար կինոբեմադրիչ Անյես Վարդան


Ֆրանսիացի կինոբեմադրիչ Ագնես Վարդա, արխիվ
Ֆրանսիացի կինոբեմադրիչ Ագնես Վարդա, արխիվ

90 տարեկանում մահացել է ֆրանսիացի լեգենդար կինոբեմադրիչ Անյես Վարդան:

Ազգականների փոխանցմամբ, Վարդան մահացել է մարտի 29-ին իր տանը՝ քաղցկեղից:

Անյես Վարդան համարվել է «նոր ֆրանսիական ալիք» ուղղության հիմնադիրներից մեկը:

1962 թվականին համաշխարհային ճանաչում է ստացել կինոբեմադրիչի նկարահանած «Կլեոն 5-ից 7-ը» ֆիլմը:

2017 թվականին նա «Օսկար» է վաստակել կինոարվեստին մատուցած բազմամյա ծառայության համար:

Աշխատանքի ընթացքում Անյես Վարդան վաստակել է նաև ֆրանսիական և միջազգային բազմաթիվ այլ մրցանակներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG