Մատչելիության հղումներ

Ադրբեջանը ներկայացնող մարզիկին զրկել են օլիմպիական բրոնզե մեդալից


Ադրբեջանցի ծանրամարտիկ Վալենտին Խրիստովին որակազրկվել է խթանիչ օգտագործելու համար:

Միջազգային օլիմպիական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի որոշմամբ, Խրիստովը զրկվել է 2012 թվականի Օլիմպիական խաղերում վաստակած բրոնզե մեդալից:

Մինչև 56 կիլոգրամ քաշային կատեգորիայում հանդես եկած մարզիկը հիմա պարտավոր է վերադարձնել մեդալը:

Խրիստովը ծագումով բուլղարացի է: Նա Ադրբեջանի ծանրամարտիկների հավաքականին է միացել 2011 թվականին:

Որակազրկվել են նաև Բելառուսը ներկայացնող թեթևատլետներ Ալենա Մատոշկան և Անիս Անանենկոն:

Որակազրկված մարզիկներն ունեն ՄՕԿ-ի կարգապահական կոմիտեի որոշումները բողոքարկելու իրավունք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG