Մատչելիության հղումներ

Թրամփ. «Վհուկաորսն ընտրություններում պարտվածներին էր ձեռնտու»


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի կարողանում մոռանալ և ներել նրանց, ովքեր պնդել են, որ հետաքննություն կատարվի 2016 թվականի նախագահական ընտրություններին ռուսների միջամտության հարցով:

Միչիգանի նահանգում հանրության հետ հանդիպման ընթացքում Թրամփը վերստին պնդել է, որ ռուսների հետ շահերի բախում չի եղել, իսկ իրեն ռուսների հետ ապօրինի կապերի մեջ կասկածողներին անվանել է «հիվանդ մարդիկ»:

«Շահերի բախման մոլուցքն էլ չկա, վհուկաորսն ավարտվեց, այն ձեռնտու էր ընտրություններում պարտվածներին, նրանք ուզում էին խլել իշխանությունը՝ խաբելով անմեղ ամերիկացի ընտրողներին», - ասել է Թրամփը:

Հետաքննությունը վարել է հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը: Կոնգրեսում մեծ թվով հանրապետականների և դեմոկրատականների գերիշխող մեծամասնույունը պահանջում են հրապարակել Մյուլերի զեկույցը:

Ենթադրվում է, որ Թրամփը կառաջադրվի 2020 թվականին կայանալիք նախաագահական ընտրություններում, և 2016-ին ռուսների հետ գործարքի բացակայությունը հաստատող Մյուլերի զեկույցը լուրջ խթան կդառնա նրա երկրորդ նախընտրական արշավի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG