Մատչելիության հղումներ

Բրիտանիայի խորհրդարանը նորից կանդրադառնա «Բրեքզիթ»-ին


Մեծ Բրիտանիայի խորհրդարան, արխիվ

Մեծ Բրիտանացի օրենսդիրներն այսօր հերթական անգամ կանդրադառնան «Բրեքզիթ»-ին: Քվրեարկության է դրվելու «Եվրամիությունից դուրս գալու համաձայնագիրը»:

Մեծ Բրիտանիայի համար այսօր պետք է մեկնարկեր Եվրոպական միությունից դուրս գալու գործընթացը, սակայն խորհրդարանը՝ Բրյուսելի հավանությամբ, ընդունել է որոշում, ըստ որի, եթե «Բրեքզիթ»-ի ծրագիրը հաստատվի, մեկնարկի օր կդառնա մայիսի 22-ը, բայց եթե գործարքը տապալվի՝ Եվրամիությունից թագավորության դուրս գալու օր կդառնա ապրիլի 12-ը:

Համայնքների պալատի ղեկավար Անդրեա Լիդսոմը պատգամավորներին կոչ է արել հաստատել օրինագիծը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG