Մատչելիության հղումներ

Քարաթափման հետևանքով Տաթև-Աղվանի ճանապարհը փակ է


Քարաթափում Հայաստանի ավտոճանապարհներից մեկին, արխիվ
Քարաթափում Հայաստանի ավտոճանապարհներից մեկին, արխիվ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր ժամը 19-ի սահմաններում, Հ-46՝ Տաթև-Աղվանի ավտոճանապարհի 11-12 կմ-ին տեղի է ունեցել քարաթափում՝ 80-85 խմ ծավալով:

Քարաթափման հետևանքով ճանապարհը երկկողմանի փակվել է:

Այս պահին Գորիսի տարածաշրջանը սպասարկող «Ոսմար» ՍՊԸ-ի ճանապարհաշինարարները կատարում են ճանապարհի մաքրման աշխատանքներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG