Մատչելիության հղումներ

Վենեսուելա ուղարկված ռուսական զորքը որևէ մեկին չի սպառնում. Զախարովա


Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովա, արխիվ

Վենեսուելա ուղարկված ռուսական զորքը որևէ մեկին չի սպառնում, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան՝ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանն ի պատասխան:

Սպիտակ տան ղեկավարը նախօրեին հորդորել էր Կրեմլին դուրս բերել իր զորքը Կարակասից՝ զգուշացնելով, որ Վաշինգտոնը կարող է ցանկացած քայլի դիմել՝ այդ նպատակին հասնելու համար:

«Մեր մասնագետները Վենեսուելա են մեկնել ռազմական ոլորտում համագործակցության մասին պայմանագրով», - ասել է Զախարովան՝ ընդգծելով, որ ռուսները Կարակասում կմնան այնքան, որքան անհրաժեշտ կլինի: Ռուսական ռազմական ինքնաթիռները՝ մոտ հարյուր զինվորների հետ, Վենեսուելա էին ժամանել այս շաբաթասկզբին՝ է՛լ ավելի խորացնելով երկրի ներքաղաքական ճգնաժամը:

Արևմտյան տասնյակ պետություններ, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, Վենեսուելայի ժամանակավոր նախագահ են ճանաչում ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին, մինչդեռ ավտորիտար կառավարմամբ հայտնի Չինաստանը, Թուրքիան և Ռուսաստանը պաշտպանում են գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG