Մատչելիության հղումներ

Յակուտիայի ղեկավարը արգելել է աշխատանքի ընդունել օտարերկրացիներին 33 ոլորտներում


Յակուտիայի ղեկավար Այսեն Նիկոլաևը ելույթ է ունենում միգրանտների դեմ կազմակերպված հանրահավաքի ժամանակ, 18-ը մարտի, 2019թ․
Յակուտիայի ղեկավար Այսեն Նիկոլաևը ելույթ է ունենում միգրանտների դեմ կազմակերպված հանրահավաքի ժամանակ, 18-ը մարտի, 2019թ․

Ռուսաստանի շրջաններից մեկի՝ Յակուտիայի ղեկավարը արգելել է աշխատանքի ընդունել օտարերկրացիներին 33 տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ծառայությունների, սննդի արտադրության, գյուղատնտեսության, շինարարության, կրթության ու առողջապահության:

Ըստ այդ որոշման, ներգաղթյալները Յակուտիայում չեն կարող նաև վարորդ, դայակ և անգամ ձկնորս աշխատել:

Հանրապետության ղեկավար Այսեն Նիկոլաևը պնդել է՝ որոշումը լիովին համապատասխանում է Ռուսաստանի Դաշնության օրենքներին: Միգրանտների դեմ վերջին օրերին բողոքի զանգվածային ցույցեր են սկսվել տեղացի կանանցից մեկի բռնաբարությունից հետո, տուժողը պնդում է, որ հարձակվողը եղել է Կենտրոնական Ասիայից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG