Ադրբեջանի Գերագույն դատարանը մասնակի բավարարել է ընդդիմադիր առաջնորդ Իլգար Մամեդովի բողոքն ու ազատել նրան պայմանական կալանքից:
«ՌԵԱԼ» շարժման ղեկավարը 2013-ին 7 տարվա ազատազրկման էր դատապարտվել զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար, սակայն անցած տարի վերաքննիչ դատարանը վերանայել էր այդ որոշումն ու պատիժը փոխարինել 2 տարվա պայմանական ազատազրկմամբ:
Այսօր, վերացնելով այդ կալանքը, Գերագույն դատարանը միաժամանակ մերժել է արդարացման որոշում կայացնել, ինչը նշանակում է, որ ընդդիմադիր գործիչը չի կարող մասնակցել հաջորդ տարվա նախագահական ընտրություններին՝ դատվածություն ունենալու պատճառով: Մամեդովը մտադիր է բողոքարկել որոշումը: