Մատչելիության հղումներ

Թուրքմենստանում դպրոցականներին պարտադրում են գնել նախագահի հեղինակած գրքերը


Նախագահ Բերդիմուհամեդովը՝ ձիերի մասին իր հեղինակած գրքով, արխիվ

Թուրքմենստանում դպրոցականներին պարտադրում են գնել նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի գրքերը և նվիրել դրանք դպրոցի գրադարանին:

«Ազատության» թուրքմենական ծառայության հաղորդմամբ, նախագահի հեղինակած գրքերը արժեն մոտ 400 մանաթ՝ 20 դոլար: Ծնողներին բացատրել են, որ այսուհետ դպրոցներում կազմակերպվելու են նախագահի գրքերի մշտական ցուցահանդեսներ:

Նախագահ Բերդիմուհամեդովը առնվազն 40 գրքի հեղինակ է, որոնք պատմում են ձիերի, միջազգային քաղաքականության ու հայրենասիրության մասին: Եվս մեկ տասհատորյակ էլ նվիրված է Թուրքմենստանում աճող դեղաբույսերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG