Մատչելիության հղումներ

Կրկին փակուղային վիճակ` Բրեքզիթի շուրջ


Մեծ Բրիտանիայի խորհրդարանը երեկ համաձայնության չի եկել Բրեքզիթի 8 այլընտրանքային տարբերակներից և ոչ մեկի շուրջ:

Այդ առաջարկները ներկայացրել էին իրենք՝ պատգամավորները, Թերեզա Մեյի ծրագիրը երկու անգամ մերժելուց հետո: Տարբերակների թվում դիտարկվել են Եվրամիության հետ միևնույն մաքսային միությունում մնալու, նոր հանրաքվե անցկացնելու, առանց որևէ համաձայնագրի Եվրամիությունից դուրս գալու և այլ տարբերակներ, սակայն որևէ մեկը մեծամասնության հավանությանը չի արժանացել: Արդյունքում որոշվել է ևս մեկ քվեարկություն կազմակերպել առաջիկա երկուշաբթի՝ քննարկման դնելով նոր առաջարկներ:

Ի սկզբանե, Լոնդոնը պետք է ԵՄ-ից դուրս գար մարտի 29-ին, սակայն Եվրամիությունը, Միացյալ Թագավորությանը ընդառաջ գնալով, անցած շաբաթ հետաձգեց այդ ժամկետը մինչև ապրիլի 12-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG