Մատչելիության հղումներ

Փոմփեոն հույս ունի, որ կհաջողվի նոր միջոցներ սահմանել Ուկրաինայում ռուսական ագրեսիայի դեմ


ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հույս է հայտնել, որ առաջիկա օրերին Արևմտյան դաշնակիցների հետ միասին կարող է հայտարարել լրացուցիչ միջոցների մասին՝ Ուկրաինայում ռուսական ագրեսիայի դեմ:

«Հույս ունեմ, որ հաջորդ շաբաթ, երբ մեր ՆԱՏՕ-ի գործընկերները քաղաքում կլինեն, մենք կկարողանանք հայտարարել մի շարք նոր գործողությունների մասին, որոնք մենք միասին կնախաձեռնենք ընդդեմ Ռուսաստանի գործողությունների Ղրիմում, Ազովի ծովում և տարածաշրջանում», - ասել է Պոմպեոն մարտի 27-ին Ներկայացուցիչների պալատում:

ՆԱՏՕ-ի անդամները նախատեսում են ապրիլի 4-ին Վաշինգտոնում նշել Հյուսիսատլանտյան դաշինքի հիմնադրման 70-ամյակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG