Ռուսաստանի քննչական կոմիտեն հայտնել է, որ Ռուսաստանի «Բաց կառավարման» նախկին նախարար, Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի դաշնակից Միխաիլ Աբիզովը ձերբակալվել է Սիբիրի էներգաբաշխիչ ընկերությունից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու մեղադրանքով:
Կոմիտեի մամլո քարտուղար Սվետլանա Պետրենկոն հայտարարել է, որ խոսքը 4 միլիարդ ռուբլու, կամ մոտ 62 միլիոն դոլարի մասին է։
Քննիչները պնդում են, որ Աբիզովը և նրա հինգ հանցակիցները գողացել են փողերը և փոխանցել արտասահման:
Աբիզովի փաստաբան Ալեքսանդր Ասնիսը ՏԱՍՍ լրատվական գործակալությանը հայտնել է, որ Աբիզովը չի ընդունում մեղադրանքը։