Մատչելիության հղումներ

Փաշինյանը Վիեննայում հանդիպում կունենա Ալիևի հետ


Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը Դավոսում, արխիվ
Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը Դավոսում, արխիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 28-29-ին աշխատանքային այցով կմեկնի Ավստրիայի Հանրապետություն:

Ըստ վարչապետի պաշտոնական կայքէջի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ Վիեննայում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա նաև Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի և նախագահ Ալեքսանդր Վան Դեր Բելենի հետ:

Նախատեսված է նաև վարչապետի հանդիպումը տեղի համայնքի ներկայացուցիչների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG