Մատչելիության հղումներ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 0:2 հաշվով պարտվեց Ֆինլանդիային


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սեփական հարկի տակ 0:2 հաշվով պարտվեց Ֆինլանդիայի հավաքականին։

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրո-2020 J խմբի երկրորդ խաղում Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում հյուրընկալեց Ֆինլանդիային:

Հաշիվը բացվեց 14-րդ րոպեին. եզրից կատարած փոխանցումից գոլի հեղինակ դարձավ Ֆրեդրիկ Յենսենը։

78-րդ րոպեին աչքի ընկավ Պյուրու Սոյիրին:

Սա Հայաստանի ազգային հավաքականի համար ընտրական փուլի երկրորդ հանդիպումն էր:

Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական մրցաշարի առաջին խաղում Հայաստանի ազգային հավաքականը 1:2 հաշվով պարտություն կրեց Բոսնիա և Հերցեգովինայի թիմից՝ մրցակցի հարկի տակ:

Ֆինլանդիան ևս առաջին տուրում 0:2 հաշվով պարտություն էր կրել Իտալիայից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG