Մատչելիության հղումներ

Եվրախորհրդարանը առաջարկում է չեղարկել պարտադիր «ամառային» ժամանակի անցումը


Եվրախորհրդարանը հավանություն տվեց օրենքին, որն առաջարկում է չեղարկել պարտադիր «ամառային» ժամանակի անցումը:

2021 թվականից Եվրամիության անդամ երկրները կարող են ինքնուրույն որոշել ժամացույցի սլաքները ետ ու առաջ տանելու անհրաժեշտությունը:

Գործող կարգի համաձայն Եվրամիության անդամ երկրները մարտ ամսվա վերջին կիրակի օրը անցնում են ամառային ժամանակի, իսկ հոկտեմբերի վերջին կիրակի օրը՝ ձմեռայինի:

Եվրոպայում այդ հարցով հանրային լսումներ են անցկացվել, հարցվածների 84 տոկոսը դեմ է սլաքների տեղափոխությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG