Մատչելիության հղումներ

Ինգուշեթիայում վերսկսվել են բողոքի ցույցերը


Ինգուշեթիայում վերսկսվել են բողոքի ցույցերն ընդդեմ հանրապետության ղեկավար Յունուս-Բեկ Եվկուրովի, ցուցարարները պահանջում են նրա հրաժարականը: Տեղից ստացվող հաղորդումների համաձայն հանրահավաքին մասնակցում են տասնյակ հազարավոր մարդիկ:

Անցյալ տարվա հոկտեմբերից ի վեր Ինգուշեթիայի բնակիչները իշխանություններից պահանջում են չեղյալ հայտարարել Չեչնիայի հետ ստորագրված տարածքների փոխանակման մասին փաստաթուղթը, որն ըստ Ռամզան Կադիրովի և Եվկուրովի կոչված է վերջ դնելու Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնող երկու կովկասյան հանրապետությունների միջև տարածքային վեճին:

Խորհրդային Միության փլուզումից հետ Չեչնիան ու Ինգուշեթիան չեն կարողանում կիսել, մասնավորապես, Սունժայի շրջանը, որը միաժամանակ երկու հանրապետությունների վարչական տարածքների մաս է: Համաձայնագրով Սունժայի շրջանը անցել է Չեչնիային:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG