Մատչելիության հղումներ

Թուրքիայում մեկնարկել է ԱՄՆ հյուպատոսարանի աշխատակցի դատավարությունը


Թուրքիայում մեկնարկել է Ստամբուլում ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսարանի աշխատակից Մեթին Թոփուզի գործով դատավարությունը: Թուրքիայի քաղաքացի 59-ամյա Թոփուզը, ով ձերբակալվել է 2017 թվականի հոկտեմբերին, մեղադրվում է «քաղաքական կամ ռազմական լրտեսության», «սահմանադրական կարգը խախտելու և իշխանությունը տապալելու փորձեր անելու» մեջ: մեղադրանքը ապացուցվելու դեպքում նրան սպառնում է ցմահ ազատազրկում:

Թոփուզը կտրականապես հերքում է մեղադրանքները դրանք անվանելով «անհիմն»: Դատավարությանը, որն ակնկալվում է, որ կտևի երեք օր, մասնակցում են նաև ամերիկյան դեսպանատան պաշտոնյաները:

Անկարայում ԱՄՆ-ի դեսպանությունը ամբողջովին հերքում է Թոփուզին ներկայացված մեղադրանքներն ու «միանգամայն անտեղի» որակում դրանք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG