Մատչելիության հղումներ

Իրանում ջրհեղեղի հետևանքով շուրջ երկու տասնյակ մարդ է զոհվել, կան վիրավորներ


Ջրհեղեղ Իրանում
Ջրհեղեղ Իրանում

Առնվազն 19 մարդ է զոհվել, շուրջ 100 հոգի տարբեր վնասվածքներ ստացել Իրանի հարավային շրջաններում տեղատարափ անձրևների հետևանքով:

Տեղական իշխանությունների փոխանցմամբ, ջրհեղեղը վնաս է հասցրել 31 նահանգներից 25-ին:

Հորդառատ անձրևներն Իրանում սկսել են տեղալ անցյալ շաբաթ` նախ երկրի հյուսիսային շրջաններում:

Լրատվամիջոցների տվյալներով՝ առնվազն 70 գյուղերում ավելի քան 56 հազար մարդ է տուժել ջրհեղեղից:

Օդերևութաբանների կանխատեսումներով՝ առաջիկա օրերին հորդառատ անձրևները կարող են հասնել նաև մայրաքաղաք Թեհրան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG