Մատչելիության հղումներ

Բաքվում առևտրի կենտրոնում հրդեհի հետևանքով 10 մարդ տեղափոխվել է հիվանդանոց


Հրդեհ Բաքվի Diqlas առևտրի կենտրոնում
Հրդեհ Բաքվի Diqlas առևտրի կենտրոնում

Այսօր առավոտյան խոշոր հրդեհ է բռնկվել Բաքվի Diqlas առևտրի կենտրոնում:

«Ազատություն» ռադիոկայանի Բաքվի թղթակիցը դեպքի վայրից փոխանցում է, որ մարդկանց տարհանել են բազմահարկ շենքից, տասից ավելի մարտական հաշվարկներ և ուղղաթիռ փորձում են մարել կրակը:

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, 10 հոգի հիվանդանոց է տեղափոխվել, նրանց մոտ ախտորոշվել է ծխից թունավորում:

Հրդեհի պատճառների մասին առ այժմ չի հաղորդվում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG