Մատչելիության հղումներ

Քարաթափում Կապանում. փրկարարները սահմանազատել են տարածքը. ԱԻՆ


Տեսարա Կապանից, արխիվ
Տեսարա Կապանից, արխիվ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 25-ին, ժամը 16:59-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Սպանդարյան փողոցի թիվ 1Ա շենքի մոտակա բլուրից տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ տեղի է ունեցել մոտ 5 խմ ծավալով քարաթափում. տուժածներ չկան:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, դժվարհասանելի հատվածներում իրականացրել խարխլված քարերի հեռացում, իսկ կոմունալ ծառայության աշխատակիցները հեռացրել են թափված քարերը:

Ստացված տեղեկությունը փոխանցվել է փոխքաղաքապետին, կոմունալ ծառայության և մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG