Մատչելիության հղումներ

Կրթական համակարգը կուսակցական բջիջներ դարձրած, ուսանողների վրա դռներ փակած ռեկտորները նոր Հայաստանում անելիք չունեն. Փաշինյան


Ամբողջ կրթական համակարգը պետք է ապաքաղաքականացվի՝ սկսած բուհական համակարգից, մինչև դպրոցական համակարգ, այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանն ընդգծեց՝ կրթական համակարգը կուսակցական բջիջներ դարձրած, ուսանողների վրա դռներ փակած ռեկտորները նոր Հայաստանում անելիք չունեն։

«Օրինակ` այն ռեկտորները, որոնք բարձրագույն կրթական համակարգը դարձրել են կուսակցական բջիջներ, այն ռեկտորները, որոնք ուսանողների վրա դռներ են փակել, այդ ռեկտորները նոր Հայաստանում անելիք չունեն։ Սա իմ շատ հստակ դիրքորոշումն է, և մենք չպետք է վախենանք այդ դիրքորոշումն ասել։ Թող դռներից ճանկռեն, իրենց սեղաններից ու բազկաթոռներից ճանկռեն, բայց իրենք նոր Հայաստանում անելիք չունեն, թող գնան իրենց համար գտնեն այլ աշխատանք, այլ անելիք, այլ առաքելություն։ Չի կարող Հայաստանի Հանրապետությունում ուսանողի վրա դուռ փակած ռեկտորը, կամ կրթական պրոցեսը կուսակցականացրած ռեկտորը և ղեկավարությունը շարունակի Հայաստանում աշխատել։ Չի կարող էդպիսի բան լինել, հեղափոխությունը սկսել է այդ պահանջով և ավարտվելու է այս պահանջով։ Չկա տարբերակ, սա քաղաքական որոշում է և մի շաբաթ էս կողմ, մի շաբաթ էն կողմ, կիրագործվի, որևէ մեկը հանկարծ չմտածի, որ մենք կմոռանանք, թե ինչի համար ենք հավաքվել, հույս չունենան», - ասաց վարչապետը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG