Մատչելիության հղումներ

ITV հեռուստաընկերության տվյալներով՝ Թերեզա Մեյը պատրաստ է հրաժարական ներկայացնել


Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյ, արխիվ

Բրիտանական ITV հեռուստաընկերության տեղեկություններով՝ վարչապետ Թերեզա Մեյը պատրաստակամություն է հայտնել հրաժարական ներկայացնել, եթե իշխող պահպանողականների խորհրդարանական խմբակցության իր ընդդիմախոսները կողմ քվեարկեն Բրյուսելի հետ՝ «Բրեքզիթ»-ի շուրջ ձեռք բերված համաձայնագրին:

Հեռուստաընկերության տվյալներով՝ այս մասին Մեյը հայտարարել է կիրակի օրը կայացած խորհրդակցության ընթացքում:

Այսօր արդեն Մեյը կհանդիպի կառավարության մի շարք առանցքային անդամների հետ` քննարկելու «Բրեքզիթ»-ի շուրջ ստեղծված իրավիճակը:

Ավելի վաղ բրիտանական Sunday Times պարբերականը գրել էր, որ կառավարության անդամների մի զգալի մասը Մեյի հրաժարականի շուրջ կուլիսային համաձայնություններ է ձեռք բերել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG